Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 11-12-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 120 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես բացահայտվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 26, մարմնական վնասվածք պատճառելու՝ 19, խարդախության՝ 13, հոգեկան ներգործության՝ 11, դրամանենգության և խուլիգանության՝ 6-ական, ֆիզիկական ներգործության, անձնական ունեցվածքի գողության ու թմրամիջոցի հայտնաբերման՝ 5-ական, բնակարանային գողության և վստահված գուքը հափշտակելու՝ 3-ական, ինքնիրավչության՝ 2, մարդու առևանգման, ավազակության, շորթման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, թմրանյութի իրացման, ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, ամուսնությանը, ամուսնալուծությանը կամ երեխա ունենալուն հարկադրելու, փաստաթղթեր կեղծելու, անձին ազատությունից ապօրինի զրկելու, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու ու արգելանքի տակ գտնվող կամ բռնագրավման ենթակա գույքի նկատմամբ ապօրինի գործողությունների՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և գույքը ոչնչացնելու կամ վնասելու 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: