Կոնսերվատորիայի փակվելու մասին խոսք չկա, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեից այսպես են արձագանքել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի փակման, շենքի վաճառքի ու տեղում հյուրանոցի գործարկման լուրերին: Կա կրթական ու գիտահետազոտական կազմակերպությունների միավորմամբ խոշորացման և Ակադեմիական քաղաքում տեղակայման ծրագիր, բայց թե հատկապես որ հաստատություններն են միավորվելու, խոշորանալու, դեռ պետք է քննարկել:
Մանրամասները` Աննա Զախարյանի ռեպորտաժում: