Ռուսաստանի Դաշնության հետ Վրաստանի հարաբերությունների կարգավորման գծով վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հրաժարական է ներկայացրել: Վարչապետ Իրակլի Կոբախիձեն այդ պաշտոնում նշանակել է Գիորգի Քաջայային, որը ղեկավարում էր Ռուսաստանում Շվեյցարիայի դեսպանատանը կից Վրաստանի շահերի բաժինը։
Պրիմակովի անվան վրաց-ռուսական հասարակական կենտրոնի տնօրեն Դմիտրի Լորտկիպանիձեի կարծիքով՝ այս նշանակումը ընդգծում է, որ Վրաստանը մեծ ուշադրություն է դարձնում Ռուսաստանի հետ բանակցություններին։
2012 թվականից Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցչի պաշտոնը զբաղեցրած Աբաշիձեն նշանակվել է վարչապետի խորհրդական: