Ուկրաինացի պաշտոնյաները քննադատել են Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հայտարարությունը, որով նա Կիևին կոչ էր արել «բանակցել նախքան իրավիճակի վատթարացումը»։
«Ես կարծում եմ, որ ավելի ուժեղ է նա, ով տեսնում է իրավիճակը, մտածում է ժողովրդի մասին, ով ունի սպիտակ դրոշ բարձրացնելու քաջություն։ Մի՛ ամաչեք բանակցել, քանի դեռ ամեն ինչ չի վատացել»,- ասել է Ֆրանցիսկոս Պապը:
Ի պատասխան այս խոսքի՝ Ուկրաինան հայտարարել է, որ մտադիր է շարունակել պայքարը։
«Մեր դրոշը ոչ թե սպիտակ, այլ կապույտ ու դեղին է, դրա տակ մենք ապրում ենք, մեռնում ենք և հաղթում ենք, այլ դրոշներ չենք բարձրացնի»,- ասել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։