Բաքվում Ադրբեջանի և Ղազախստանի նախագահների հանդիպումից հետո հայտարարությամբ է հանդես եկել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նա հայտնել է, որ իր ղազախ գործընկեր Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների գործընթացը։
«Այսօր մենք մանրամասն քննարկեցինք տարածաշրջանային խնդիրները։ Ես Կասիմ-Ժոմարտ Կեմելիին տեղեկացրի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների ընթացքի մասին և հույս հայտնեցի, որ այդ գործընթացը կավարտվի խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, և կշրջենք մեր պատմության այս դժվար ու սև էջը։
Ալիևը նաև իր երախտագիտությունն է հայտնել Տոկաևին՝ Ադրբեջանին ԼՂ հարցում համերաշխություն հայտնելու համար։ «Ադրբեջանում, կարծում եմ, բոլորը գիտեն, որ Ղազախստանը մեր հուսալի բարեկամն ու դաշնակիցն է»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը։