Վրաստանի ԱԳՆ-ն Եվրամիության և Գերմանիայի դեսպաններին կանչել է նախարարություն և մտահոգություն հայտնել ուկրաինական պատվիրակության կազմում որոշ քրեական գործերով հեռակա դատապարտված հանրապետության արդարադատության նախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլու՝ Բեռլին և Բրյուսել կատարած այցի կապակցությամբ։ Գերմանիայի խորհրդարանում Ադեիշվիլին մասնակցել է Ուկրաինա հեռահար հրթիռներ փոխանցելու հարցի քննարկմանը։ Այս մասին հայտնում է Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Դեսպաններին բացատրել են, որ Ադեիշվիլին մեղավոր է ճանաչվել մի քանի աղմկահարույց քրեական գործերով, և ցավալի է, որ մի անձ, ում գործողություններն ուղղված են ժողովրդավարության և օրենքի գերակայության սկզբունքների դեմ, մասնակցում է ԵՄ պաշտոնական այցերին:
Թբիլիսիում Գերմանիայի դեսպանատունը հայտնել է, որ Բեռլինն իրավական հիմքեր չունեն մերժելու հեռակա դատապարտված նախկին նախարարի այցը Բունդեսթագ։
Թբիլիսին քննադատել է նաև Կիևին՝ Գերմանիայում և Բրյուսելում բարձր մակարդակի հանդիպումներին մասնակցելու նպատակով Զուրաբ Ադեիշվիլուն ուկրաինական պատվիրակության կազմում ընդգրկելու համար և այդ քայլը որակել ոչ բարեկամական։