Ամստերդամում բացվել է Հոլոքոստի ազգային թանգարանը: Արարողությունը գլխավորել են Նիդերլանդների թագավոր Վիլեմ-Ալեքսանդրը և Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը, որի ներկայությունը Գազայի հատվածում պատերազմի դեմ բողոքի ցույցեր է առաջացրել:
Թանգարանը հավաքում է Նիդերլանդներից արտաքսված և նացիստական մահվան ճամբարներում սպանված 102000 հրեայի պատմությունները:
Հազարավոր ցուցարարներ հավաքվել են Ամստերդամի Վաթերլոոյի հրապարակում՝ սինագոգի մոտ, որտեղ թագավոր Վիլեմ-Ալեքսանդրը, նախագահ Իսահակ Հերցոգը և Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն հանդիպել են թանգարանի բացումից առաջ։ Ցուցարարները վանկարկել են «Ամոթ» և «Ազատ Պաղեստին»՝ բողոքելով Գազայում Իսրայելի ռազմական գործողության դեմ։
Նախագահ Հերցոգի այցի դեմ բողոքողների մի մասը հրեա էր: Նրանք վանկարկել են «Ոչ մեր անունից» և «Այլևս երբեք»՝ պահանջելով անհապաղ զինադադար Գազայում: Ցուցարարները Հերցոգին մեղադրել են պաղեստինյան ցեղասպանությանը մեղսակցության համար, մեղադրանք, որը նախագահն ու Իսրայելի մյուս իշխանությունները կտրականապես մերժում են:
Բողոքի ակցիայի կազմակերպիչներն ընդգծել են, որ դեմ են Իսրայելի նախագահի ներկայությանը, այլ ոչ թե թանգարանին և այն ամենին, ինչին նվիրված է։