Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի քաղաքացիների համար շարունակում է մնալ ամենավստահելի քաղաքական գործիչը: Այս մասին են վկայում Միջազգային հանրապետական ինստիտուտի Հարցումների հետազոտության կենտրոնի դեկտեմբերի համապետական հարցման արդյունքները: Քաղաքական ուժերից ամենամեծ հեղինակությունը Հայաստանում շարունակում է վայելել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Իսկ լրատվություն ստանալու ամենավստահելի աղբյուրը կրկին Հանրային ՀԸ «Լուրեր»-ն է:
Մանրամասները` Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում: