Գիշերվանից Արաբկիրի մի շարք հասցեներում ջուր չկա: Ավելի ուշ «Վեոլիա Ջուրը» հայտնեց, որ վթարվել է Կորեայի ձորով անցնող մայրուղային ջրատարը: Քաղաքապետարանը պատրաստ է աջակցել վերականգնմանը, սակայն մասնագետները նշում են, որ վթարի վերացումը չափազանց բարդ է լինելու. հողի շերտի փլուզման հետևանքով փոխվել է Հրազդան գետի հունը՝ անանցանելի դարձնելով ջրատարին մոտեցող ճանապարհը:
Մանրամասները՝ Մուշեղ Իսախանյանի ռեպորտաժում: