Հայաստանում որոշակի լավատեսություն կա առաջիկա տարիներին գազի սակագնի պահպանման առումով: Խորհրդարանում այսօր խոսել են գազի ընդհանուր շուկայի շուրջ ԵԱՏՄ երկրների տարաձայնությունների մասին: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը խորհրդարանական հանձնաժողովին տեղեկացրել է, որ Հայաստանը կողմ է ընդհանուր շուկային, սակայն Ռուսաստանն ու Ղազախստանն ունեն իրենց նախապայմանները:
Հեղինակ՝ Մհեր Արշակյան