Ղազախստանի նախագահն Ադրբեջանում է: Նա մասնակցել է Ղազախստան-Ադրբեջան բարձրագույն միջպետական խորհրդի առաջին նիստին: Ադրբեջանի կողմից խորհուրդը նախագահել է Իլհամ Ալիևը: Նիստի ավարտին երկրների միջև ստորագրվել են տարբեր ոլորտներում համագործակցության խորացմանն ուղղված փաստաթղթեր: Այնուհետև կայացել է նախագահների գլխավորած պատվիրակությունների հանդիպումը՝ նեղ կազմով:
Ավելի վաղ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն անդրադարձել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցություններին: «Ղազախստանը շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ»,- նշել էր նա՝ հավելելով, որ տարածաշրջանի ենթակառուցվածքների վերականգնումը կնպաստի ոչ միայն Ադրբեջանի, այլև ամբողջ Հարավային Կովկասի զարգացմանը:
Մանրամասները՝ ռեպորտաժում: