Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը Naftemporiki թերթին տված հարցազրույցում նշել է, որ անօդաչու թռչող սարքերի և հակադրոնային համակարգերի ոլորտում տեխնոլոգիական զարգացումները փոխել են ժամանակակից պատերազմների վարման ձևը:
«Հայաստան վերջին այցիս ժամանակ մանրամասն տեղեկացա ժամանակակից մարտերում դրանց օգտագործման մասին»,- ընդգծել է հույն նախարարը:
Նա նշել է, որ հայկական զինված ուժերը ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ զանգվածային հարձակումների:
«Այդ պատճառով մենք Հայաստանի հետ կգործակցենք պաշտպանական համագործակցության երկկողմ համաձայնագրերի շրջանակում՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից քաղած դասերը»,- նշել է Դենդիասը:
Մանրամասները՝ ռեպորտաժում: