Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 7-11-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 231 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 36, ֆիզիկական ներգործության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 30-ական, խարդախության՝ 18, հոգեկան ներգործության ու անձնական ունեցվածքի գողության՝ 13-ական, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 11-ական, խուլիգանության ու սառը զենքի հայտնաբերման՝ 8-ական, ինքնիրավչության՝ 4, թմրանյութի իրացման և աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու՝ 3, կողոպուտի, բնակարանային գողության, դրամանենգության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, զենք-զինամթերքի առգրավման, ընտանեկան բռնության, դատական ակտը չկատարելու ու պետական սահմանն ապօրինի հատելու՝ 2-ական, մարդու առևանգման, ավազակության, համակարգչային հափշտակության, շորթման, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, ծառերը, թփերը ապօրինի հատելու, փաստաթղթեր կեղծելու, գույքային վնաս պատճառելու, հարկերից խուսափելու, հողը փչացնելու, ազատությունից ապօրինի զրկելու և շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 11 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 7 դեպք։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, այլ հանցագործության՝ 2, մարմնական վնասվածք պատճառելու և ավտոմեքենայի գողության՝ 1-ական դեպք։
Անցած 4 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 49 պատահար. 2 մարդ զոհվել է, 68-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: