2024 թվականին ընդհանուր առմամբ մայրաքաղաքում նորերով կփոխարինվի շուրջ 500 վերելակ: 2019-ից մեկնարկած ծրագրով, ի դեպ, երևանյան բազմաբնակարան բնակելի շենքերում արդեն իսկ 1551 նոր վերելակ է տեղադրվել: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
2024 թվականին ընդհանուր առմամբ մայրաքաղաքում նախատեվում է կառուցել շուրջ 400 թեքահարթակ:
Խոշոր տրամաչափի աղբի կուտակումից խուսափելու համար Հրազդան գետի վրա կտեղադրվեն աղբաորսիչ հարմարանքներ։
Հրազդան գետի, Գետառի և Երևանյան լճի երկայնքով տեղակայված բնակելի տները, բազմաբնակարան բնակելի շենքերն ու հասարակական նշանակության շինությունները շահագործող ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից կեղտաջրերի ապօրինի ջրահեռացումը կանխարգելելու նպատակով իրականացվել են գույքագրման աշխատանքներ:
Անցած շաբաթվա ընթացքում Երևանում ապամոնտաժվել է ինքնակամ տեղադրված 466 արտաքին գովազդ: