«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը հունիսի 10-ին համատեղ համերգով հանդես կգա մեր ժամանակների մեծագույն երաժիշտ Ավգուստին Հադելիխի հետ: Այդ մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ:
Աշխարհահռչակ ջութակահարը համաձայնել է նվագել պատանի երաժիշտների հետ: Մաեստրո էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ նվագախումբը կկատարի սիմֆոնիկ երկացանկի բարդագույն ստեղծագործություններ՝ Բեթհովենի Ջութակի կոնցերտը և Չայկովսկու 4-րդ սիմֆոնիան: