Météo France-ը Ֆրանսիայի հարավում վտանգի նարնջագույն մակարդակ է հայտարարել «Մոնիկա» փոթորկի պատճառով:
Ֆրանսիայի Գարդ դեպարտամենտի իշխանությունները հաստատել են հորդառատ անձրևներից հետո երկրի հարավ-արևելքում սկսված հեղեղումների հետևանքով 3 մարդու մահվան փաստը։ Եվս չորս մարդ անհետ կորած է համարվում, այդ թվում՝ մի տղամարդ և նրա երկու երեխաները՝ 4 և 13 տարեկան։ Ընտանիքի մայրը փրկվել է և հոսպիտալացվել։
Հաղորդվում է, որ մահացածներն ու անհետ կորածները վարորդներ են, որոնք փորձել են անցնել հեղեղված կամուրջներով, և ջրի հոսքը նրանց մեքենաները քշել տարել է։