ՄՊՀ-ն վարույթ է հարուցել «Արաքս» թռչնաֆաբրիկայի նկատմամբ «ԷՍՈ» բառի օգտագործմամբ հավկիթների իրացման փաստի առթիվ:
Ինչպես հայտնում են ՄՊՀ-ից, ընկերության նկատմամբ արդեն մի քանի անգամ պատասխանատվության միջոցներ են կիրառվել անբարեխիղճ մրցակցության համար
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը «ԷՍՈ» բառի օգտագործմամբ հավկիթների իրացման փաստի առթիվ «Արաքս թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ հարուցել է վարույթ։
Վարույթի հարուցման հիմք է հանդիսացել «Էկո» բառի նման «ԷՍՈ» բառի օգտագործմամբ ընկերության կողմից արտադրված հավկիթների իրացումն այն դեպքում, երբ այդ ապրանքները չեն հանդիսանում հավաստված օրգանական գյուղատնտեսական արտադրանք։
Հիշեցնենք, որ ընկերության նկատմամբ արդեն իսկ կիրառվել են պատասխանատվության միջոցներ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության համար: Մասնավորապես՝ Հանձնաժողովն ընկերության կողմից «ECO», «eco», «eoos», «ԷԿՈՍ» և «ԷԿՈս» բառերի օգտագործմամբ հավկիթների իրացումն այն դեպքում, երբ այդ ապրանքները չեն հանդիսանում հավաստված օրգանական գյուղատնտեսական արտադրանք, որակել է հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն։