Մարտի 11-ին` ժամը 00։27-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արարատյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է վառելիքի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են Mercedes-Benz և Mitsubishi մակնիշների ավտոմեքենաները. Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան շրջվել է:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ 3 տուժած հոսպիտալացվել են բժշկական կենտրոն: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականները։