Շունը մարդու բարեկամն է՝ անկախ նրանից՝ փողոցայի՞ն է, թե՞ ընտանի: Այս արտահայտությունը, սակայն, տապալել է իր ճշմարտացիությունը Գյումրիում, որտեղ բնապահպանները բացահայտել են, որ նրանց խնամքով զբաղվող կազմակերպությունը շներին պահում է այնպիսի աղետալի պայմաններում, որ ավելի լավ կլիներ, եթե այդ կազմակերպությունը շների տեղը չիմանար:
Մինչդեռ «ԿՈՒՄՆԻ» ՍՊԸ-ն ոչ միայն գիտի նրանց տեղը, այլև, ըստ քաղաքապետարանի հայտարարած պայմանների, պարտավոր է շների համար ապահովել արժանապատիվ խնամք և սանիտարահիգիենիկ պայմաններ: Բնապահպանները շներին հայտնաբերել են ինչ-որ անասնագոմում:
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ուզում է հասնել նրան, որ «ԿՈՒՄՆԻ» ՍՊԸ-ից վերցնեն շների խնամքով զբաղվելու լիցենզիան:
Ի դեպ, 11 մլն-ի տենդեր շահած այս կազմակերպությունը գրանցվել է մրցույթից ընդամենը 6 օր առաջ: Թե ինչպես է սա ստացվել, արդյո՞ք եղել է քաղաքային իշխանության հետ ինչ-որ հանցավոր համաձայնություն, կպարզվի հարուցված քրգործով:
Հեղինակ՝ Քրիստինե Թորոսյան