«Ղազախստանը շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ»,- այս մասին Ադրբեջան կատարած պետական այցի նախօրեին APA-ին տված հարցազրույցում ասել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
Նա նշել է, որ տարածաշրջանի ենթակառուցվածքների վերականգնումը կնպաստի ոչ միայն Ադրբեջանի, այլև ողջ Հարավային Կովկասի զարգացմանը:
«Բացի դրանից՝ ուզում եմ նշել, որ Ղազախստանը շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ։ Ղազախստանը, որպես միջազգային խաղաղապահ նախաձեռնությունների կողմնակից, պատրաստ է աջակցել ցանկացած ջանքի՝ ուղղված ողջ եվրասիական տարածաշրջանի խաղաղ և կայուն զարգացմանը»,- նշել է Ղազախստանի նախագահը։