Հայաստանում օրենքով ամրագրված է՝ երեխան դպրոց պետք է հաճախի 6 տարեկանից, սակայն կան դեպքեր, երբ ծնողները, սեփական նախաձեռնությամբ, որոշում են դպրոց ուղարկել 7 կամ 8 տարեկանից:
Նման դեպքերը վերջին տարիներին կազմում են մոտ 10 տոկոս:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նոր փոփոխություն է նախաձեռնել. 6 տարեկանից դպրոց չհաճախող փոքրիկը 7-ում առաջին դասարանի փոխարեն միանգամից 2-րդ կգնա՝ յուրացնելու թե՛ 1-ին, թե՛ 2-րդ դասարանի ծրագրերը:
Նախարարությունից պնդում են, որ այդ հարցում երեխային միայնակ չեն թողնի, նրա հետ կաշխատի ուսուցիչը:
Ըստ պատասխանատուների՝ 6 տարեկանից դպրոց հաճախելու նպատակահարմարությունը հիմնավորվում է բազմաթիվ հետազոտություններով:
Մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում: