Ֆինանսների նախարարությունը սոցիալական ծախսերը փոխհատուցելու ծրագիր է մշակել բոլոր նրանց համար, ովքեր մինչև մայիսի 1-ը պետք է հայտարարագիր ներկայացնեն: Իսկ հայտարարագիր պետք է ներկայացնեն պետական համակարգում աշխատող անձինք, 20 մլն դրամ փոխառություն ունեցողները, 1 մլրդից ավելի եկամուտ հայտարարագրած կազմակերպությունների բաժնետերերը և իրական շահառուները: Նախատեսվում է փոխհատուցել կրթական, առողջապահական, հետագայում նաև բնակարանային ապահովության ծախսերը:
Մանրամասները` ռեպորտաժում: