Եղեգնաձորում բացվել է ժամանակակից սարքավորումներով հագեցած նոր բժշկական կենտրոն: Այս բարձր սեյսմակայունությամբ, միջազգային չափանիշներով կառուցված 5 մասնաշենքով հիվանդանոց է, որտեղ գործելու են արյան փոխներարկման բաժանմունք, անհետաձգելի բուժօգնության սրահ, օժանդակ այլ ծառայություններ։ Բացմանը ներկա է եղել վարչապետը: Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Եղեգնաձորում բուժկենտրոնից բացի շահագործման է հանձնվել նաև քաղաքի համար առաջին դպրոցը, և մեր երկրի հարկ վճարողները պետք է պատկերացնեն, որ սա իրենց աշխատանքի արդյունքն է:
Մանրամասները` Լիանա Խաչատուրյանի ռեպորտաժում: