Մեծ Բրիտանիան ուկրաինական զինված ուժերին ավելի քան 10 հազար անօդաչու թռչող սարք կմատակարարի, Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է այդ երկրի պաշտպանության նախարար Գրանտ Շապսը։ Անօդաչուների մեծ մասը կօգտագործվի հետախուզության համար, սակայն մատակարարումը կներառի նաև ծովային և հարվածային անօդաչու սարքեր, ասել է նա։ Բրիտանական անօդաչու սարքերը Ուկրաինային են հանձնում որպես 325 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ ռազմական օգնության փաթեթի մաս:
«Ես վերահաստատում եմ մեր հանձնառությունը՝ զինելու Ուկրաինան նորագույն անօդաչու սարքերով, որոնք արտադրվում են Մեծ Բրիտանիայի առաջատար պաշտպանական արդյունաբերություններում: Դրանք գործարանի արտադրամասից կուղևորվեն ուղիղ ռազմաճակատ: Կոչ եմ անում միջազգային գործընկերներին միանալ Մեծ Բրիտանիային այս ջանքերում», - ասել է Շապսը:
Միջազգային նորությունները` Դավիթ Մուրադյանի ռեպորտաժում: