Գազայի հատվածի վերականգնման համար կպահանջվի ավելի քան 90 մլրդ դոլար: Նման կարծիք է հայտնել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս Սիսին: Աս-Սիսին համոզմունք է հայտնել, որ Գազայի հակամարտությունը մարտահրավեր է ինչպես Եգիպտոսի, այնպես էլ ողջ տարածաշրջանի համար: Նախագահը նշել է նաև, որ Եգիպտոսը սկսել է օդային ճանապարհով մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատվածի բնակիչներին: Գազայի հատված օդային ճանապարհով մարդասիրական օգնություն են հասցնում նաև ԱՄՆ, Հորդանանը և այլ երկրներ:
Միջազգային նորությունները` Դավիթ Մուրադյանի ռեպորտաժում: