Պակիստանում ուսանողին մահապատժի են դատապարտել WhatsApp-ում հաղորդագրություն ուղարկելու համար:
Փենջաբ նահանգի դատարանը հայտարարել է, որ ամբաստանյալը ստեղծել է լուսանկարներ և տեսանյութեր, որոնք վիրավորանքներ են պարունակում Մուհամեդ մարգարեի և նրա կանանց հասցեին: 17-ամյա ևս մեկ մեղադրյալ ցմահ ազատազրկման է դատապարտվել այդ նյութերը տարածելու համար։
Լուսանկարների վերաբերյալ բողոք ներկայացրած անձը պնդել է, որ տեսանյութեր և լուսանկարներ է ստացել երեք տարբեր բջջային հեռախոսահամարներից: