Հանրային հեռուստաընկերությունը և ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան համագործակցության հուշագիր են կնքել։ Այդ մասին հայտնում է Առաջին ալիքը։
Նախատեսվում է հեռուստաընկերության փորձառու մասնագետների օգնությամբ վերապատրաստումներ կազմակերպել ռազմական ակադեմիայի դասախոսների համար՝ մասնագիտական տարբեր ուղղություններով և տրամադրել տեխնիկական վերազինման մասով խորհրդատվություն։
Հանրային հեռուստաընկերությունը վերապատրաստումներն իրականացնելու է Առաջին ալիքի Մեդիա ակադեմիայի դասախոսական կազմի մասնակցությամբ։