Գազայի հատվածի վերականգնման համար կպահանջվի ավելի քան 90 մլրդ դոլար: Նման կարծիք է հայտնել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս Սիսին:
Նրա խոսքով՝ Եգիպտոսը չի կարող դավաճանել պաղեստինցի ժողովրդին և կանի հնարավորը նրանց պաշտպանելու և աջակցելու համար:
Աս-Սիսին համոզմունք է հայտնել, որ Գազայի հակամարտությունը մարտահրավեր է ինչպես Եգիպտոսի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար: Նախագահը նշել է նաև, որ Եգիպտոսը սկսել է օդային ճանապարհով մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատվածի բնակիչներին: Գազայի հատված օդային ճանապարհով մարդասիրական օգնություն են հասցնում նաև ԱՄՆ-ը, Հորդանանը և այլ երկրներ: