ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քուրթ Քեմփբելն ու Թուրքիայի փոխարտգործնախարար Բուրաք Աքչափարը Վաշինգտոնում քննարկել են տարածաշրջանային և գլոբալ առաջնահերթությունների շուրջ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև ռազմավարական համագործակցության հետագա ամրապնդման ուղիները: Այդ մասին նշված է պետքարտուղարության հաղորդագրության մեջ:
«Կողմերն անդրադարձել են Կենտրոնական Ասիայում տնտեսական համագործակցության, Հարավային Կովկասում խաղաղության և Ասիայում ու նրա սահմաններից դուրս համատեղ աշխատանքի այլ հնարավորություններին»,- նշել են պետքարտուղարությունից։
Մանրամասները՝ ռեպորտաժում։