ԱՄՆ-ի և ԵՄ հետ հարաբերություններ, Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթաց, Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող բանակցություններ, գլոբալ մարտահրավերներ: Այս հարցերի վերաբերյալ Հայաստանի գլխավոր դիվանագետը ծավալուն հարցազրույց է տվել թուրքական հեռուստաալիքին, ներկայացրել տարածաշրջանային և գլոբալ հարցերի վերաբերյալ Երևանի դիրքորոշումները: Արարատ Միրզոյանի խոսքով՝ պահպանելով ավանդական կապերը, Հայաստանը Արևելքից Արևմուտք դիվերսիֆիկացնում է իր արտաքին քաղաքականությունը:
Մանրամասները՝ Լիանա Խաչատուրյանի ռեպորտաժում։