Առողջապահական կենտրոնների նորոգումից և հիմնանորոգումից հետո այստեղի ծառայություններից օգտվող քաղաքացիների թիվը զգալիորեն ավելացել է:
Սպասարկման որակի բարձրացմանը զուգահեռ կատարելագործվում են նաև ծառայությունները՝ մասնավորապես, քաղաքացիները նախկինի պես հերթերում այլևս ժամերով չեն սպասի:
Պատասխանատուների խոսքով՝ պետության կողմից հսկայական ներդրումների արդյունքում այս բուժկենտրոնները նաև մասնավորի հետ համեմատ են մրցունակ դարձել:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան