Ֆրանսիան խորապես մտահոգված է Ադրբեջանում վերջերս տեղի ունեցած ձերբակալություններով, որոնց թիրախը հերթական անգամ քաղաքացիական հասարակության և անկախ լրատվամիջոցների ներկայացուցիչներն են: Այդ մասին նշված է Ֆրանսիայի արտգործնախարարության հայտարարության մեջ:
«Ֆրանսիան կոչ է անում Ադրբեջանին՝ պահպանել հիմնարար ազատությունները, մասնավորապես՝ խոսքի և կարծիքի ազատությունն ու մամուլի ազատությունը՝ իր միջազգային պարտավորություններին համապատասխան, ինչպես նաև կոչ է անում ազատ արձակել կամայականորեն ձերբակալված անձանց:
Այսօր՝ Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրը, Ֆրանսիան երախտագիտությամբ է նշում ադրբեջանցի անկախ լրագրողների դերն ու խիզախությունը»,- նշված է գերատեսչության պաշտոնական կայքում: