Օդեսայի հրթիռակոծությունը կապված չէ նախագահ Վոլոդիմիր Զելենսկու այցի հետ, հայտարարել է Ուկրաինայի Հարավային պաշտպանության ուժերի խոսնակ Նատալյա Գումենյուկը:
«Այո, Օդեսային հրթիռային հարված է հասցվել, հավանաբար, բալիստիկ զենքով՝ հարվածելով նավահանգստի մոտակայքի ենթակառուցվածքի շինություններից մեկին։ Բայց դա որևէ կերպ կապված չէ կոնկրետ այցի հետ», - ասել է նա։
Ռազմածովային ուժերի խոսնակ Դմիտրի Պլետենչուկը հայտնել է, որ Օդեսայի հրթիռակոծության հետևանքով հինգ մարդ է զոհվել:
Նա նշել էր, որ վիրավորների թիվը ճշտվում է: Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Վոլոդիմիր Զելենսկու և Հունաստանի վարչապետ Կիրակոս Միցոտակիսի՝ Օդեսա այցի ժամանակ քաղաքը հրթիռակոժվել է:
«Մենք տեսանք այդ հարվածը։ Դուք տեսնում եք, թե ում հետ գործ ունենք: Նրանց չի հետաքրքրում, թե որտեղին են հարվածում: Ես գիտեմ, որ այսօր զոհեր են եղել, բոլոր մանրամասները դեռ չգիտեմ, բայց գիտեմ, որ կան զոհեր, վիրավորներ», - ասել է Ուկրաինայի նախագահը։
Միջազգային նորությունները` Դավիթ Մուրադյանի տեսաշարում: