Փոփոխություններ՝ «Վարչապետի գավաթ» մրցաշարի անցկացման կարգում: Սեղանի թենիսի և խճուղային հեծանվավազքի մրցաշարերը կանցկացվեն միայն դպրոցականների շրջանում: Որոշվել է ընդլայնել երեխաների թիմային մասնակցությունը: Նախորդ տարիների լավ արդյունքների շնորհիվ ոչ միայն խճուղավազքի մասնակիցներն ու ուսուցիչներն են պարգևատրվել, այլև դպրոցն է ամեն տարի 1.5 միլիոն դրամ ստացել: Վարչապետի գավաթ մրցաշարն անցկացվելու է արդեն չորրորդ տարին՝ ապրիլից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում:
Մանրամասները` Աննա Զախարյանի ռեպորտաժում: