Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին կդառնա Միացյալ Թագավորությունում Ուկրաինայի դեսպանը, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարարությունը։
Վալերի Զալուժնին Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատարն էր 2021 թվականից։ Նա հրաժարական տվեց փետրվարի 8-ին՝ Ուկրաինայի անհաջող հակահարձակման ֆոնին: Զալուժնին, ըստ հարցումների, Ուկրաինայում մեծ հարգանք վայելող զինվորական էր։
Հանրապետության Զինված ուժերի նոր գլխավոր հրամանատար է դարձել Ալեքսանդր Սիրսկին, ով նախկինում եղել է Ուկրաինայի ցամաքային զորքերի հրամանատարը։
Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպանի պաշտոնը մինչև վերջերս թափուր էր։ Մինչև անցյալ տարվա ամառվա կեսերը այդ պաշտոնը զբաղեցնում էր Վադիմ Պրիստայկոն։ Նա պաշտոնանկ արվեց, երբ հրապարակավ քննադատեց Զելենսկուն Մեծ Բրիտանիայի այն ժամանակվա պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի հասցեին հնչեցրած արտահայտությունների համար: