Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ուրբաթ բարեգործական նավը կմեկնի Գազայի հատված ՝ նոր մարդասիրական ծովային միջանցքի փորձարկման գործողության շրջանակում: Օգնությունը կհասցվի Կիպրոսի տարածքով։
Եվրահանձնաժողովի նախագահն ասել է, որ ԵՄ-ն ԱՄՆ-ի, Արաբական Միացյալ Էմիրությունների և այլ գործընկեր երկրների հետ ծովային միջանցք է բացում՝ մեծ քանակությամբ օգնություն հասցնելու Գազային, որը կանգնած է «մարդասիրական աղետի» առաջ:
Միջանցքը կբացվի կիրակի, իսկ բարեգործական Open Arms կազմակերպության փորձնական երթուղին կիրականացվի ուրբաթ:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն էլ հայտարարել է, որ ամերիկյան զինվորականներին հրահանգել է ղեկավարել Գազայի հատվածում մարդասիրական օգնություն ընդունելու համար ժամանակավոր նավահանգիստ կառուցելու առաքելությունը: