Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյան Լեկորնյուն ուրբաթ հայտարարել է, որ ֆրանսիական պաշտպանական երեք ընկերություն մտադիր է այս ամռանն արտադրություն սկսել Ուկրաինայում:
«Ֆրանսիական կողմը ուկրաինական ընկերությունների հետ կգործակցի հատկապես ցամաքային զորքերի համար անօդաչու թռչող սարքերի և սարքավորումների, Ուկրաինայում պահեստամասերի և, հնարավոր է, զինամթերքի արտադրության ոլորտում», - նրա խոսքերը մեջբերում են արևմտյան լրատվամիջոցները:
Լեկորնյուի խոսքով, այդ ընկերությունների թվում, ամենայն հավանականությամբ, կլինի ֆրանս-գերմանական KNDS պաշտպանական կոնսորցիումը: Այն ստեղծվել է սպառազինություններ և ռազմական տեխնիկա արտադրող Ֆրանսիական Nexter և գերմանական Krauss-Maffei Wegmann GmbH & Co KG մեքենաշինական ընկերությունների կողմից: