Օդեսայի հրթիռակոծությունը կապված չէ նախագահ Վոլոդիմիր Զելենսկու այցի հետ՝ հայտարարել է Ուկրաինայի Հարավային պաշտպանության ուժերի խոսնակ Նատալյա Գումենյուկը:
«Այո, Օդեսային հրթիռային հարված է հասցվել, հավանաբար, բալիստիկ զենքով՝ հարվածելով նավահանգստի մոտակայքի ենթակառուցվածքի շինություններից մեկին։ Բայց դա որևէ կերպ կապված չէ կոնկրետ այցի հետ»,- ասել է նա։
Ռազմածովային ուժերի խոսնակ Դմիտրի Պլետենչուկը հայտնել է, որ Օդեսայի հրթիռակոծության հետևանքով հինգ մարդ է զոհվել: Նա նշել էր, որ վիրավորների թիվը ճշտվում է:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Վոլոդիմիր Զելենսկու և Հունաստանի վարչապետ Կիրակոս Միցոտակիսի՝ Օդեսա այցի ժամանակ քաղաքը հրթիռակոծվել է:
«Մենք տեսանք այդ հարվածը։ Դուք տեսնում եք, թե ում հետ գործ ունենք: Նրանց չի հետաքրքրում, թե որտեղից են հարվածում: Ես գիտեմ, որ այսօր զոհեր են եղել, բոլոր մանրամասները դեռ չգիտեմ, բայց գիտեմ, որ կան զոհեր, վիրավորներ»,- ասել է Ուկրաինայի նախագահը։