Թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Հայաստանի և ԵՄ-ի հարաբերությունների սերտացման վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն շարունակում է խորացնել հարաբերությունները տարբեր ոլորտներում ինչպես ԵՄ-ի, այնպես էլ եվրոպական երկրների հետ՝ վկայակոչելով առկա ինտենսիվ քաղաքական երկխոսությունը։
Հայաստանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Հայաստանը համագործակցում է ԵՄ հետ՝ տնտեսական կայունությունը և տնտեսական ռեսուրսների դիվերսիֆիկացումն ապահովելու նպատակով:
«Մենք ցանկանում ենք ավելի խորացնել մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ»,- նշել է Միրզոյանը՝ մեջբերելով ՀՀ վարչապետ Փաշինյանի հետևյալ հայտարարությունը. «Հայաստանը պատրաստ է հարաբերությունները խորացնել ԵՄ հետ այնքան, որքան Եվրոպական միությունը դա հնարավոր կհամարի»։