Երևանի՝ կենսունակությունը կորցրած ծառերը կփոխարինվեն առավել արժեքավոր, գեղազարդ ու մոտ տասնամյա ծառերով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Պատասխանատու այս նախագիծը կյանքի կոչելու և խնդրին մասնագիտորեն հիմնավորված մոտեցում ցուցաբերելու նպատակով Երևանի քաղաքապետարանը համագործակցում է ակադեմիայի թղթակից անդամի ու ոլորտի գիտնականների հետ:
Ծրագիրը ոչ միայն բնապահպանական խնդիր է լուծում, այլև կարևոր է անվտանգության տեսանկյունից: 2023թ. Երևանում վնասվել և տապալվել է 136 ծառ: