Մարտի 6-ին Բրյուսելում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում ունեցավ Եվրոպական խորհրդարանի քաղաքացիական ազատությունների, արդարադատության և ներքին գործերի հարցերով կոմիտեի նախագահ Խուան Ֆերնանդո Լոպեզ Ագիյարի հետ։ Բրյուսելում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ հանդիպմանը զրուցակիները քննարկեցին Հայաստան-ԵՄ գործընկերությունը և Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը։
Դեսպան Բալայանը գործընկերոջը մանրամասն ներկայացրեց Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները, հակակոռուպցիոն պայքարը, ինչպես նաև մարդու իրավունքների ռազմավարության և գործողոությունների ծրագրի ընդունումը։