Ադրբեջանը շարունակում է պնդել, թե Երևանը տարածքային պահանջներ ունի Բաքվի նկատմամբ: Նման հայտարարություն այդ երկրի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն արել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Յասին Էքրեմ Սերիմի հետ հանդիպման ընթացքում: Նա նշել է, թե Երևանը, իբր, պետք է «հրաժարվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հավակնություններից՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար»: Բայրամովը Սերիմին տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի ուղղությամբ ձեռնարկված վերջին քայլերի մասին:
Մանրամասները՝ ռեպորտաժում: