Ֆրանսիան առաջիկա ամիսներին մշտական պաշտպանական առաքելություն կբացի Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում՝ հայտնել է Էմանուել Մակրոնը Մայա Սանդուի հետ Փարիզում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Քիշնևում մշտական պաշտպանական առաքելության բացումը մեզ թույլ կտա ավելի արդյունավետ աշխատել»,- ասել է Ֆրանսիայի նախագահը:
Միևնույն ժամանակ, Մակրոնը Մոլդովայի նախագահին հայտնել է իր «անսասան աջակցությունը» երկրի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը:
Հեղինակ՝ Գոհար Սահակյան