Շվեդիան այսօր պաշտոնապես կդառնա ՆԱՏՕ-ի անդամ՝ նշված է Սպիտակ տան հայտարարության մեջ: Այսպիսով՝ թագավորությունը կդառնա դաշինքի 32-րդ անդամը:
ԱՄՆ նախագահի վարչակազմում նշել են, որ Շվեդիան ամուր ժողովրդավարություն է՝ մարտունակ բանակով, որը կիսում է ՆԱՏՕ-ի արժեքներն ու խաղաղության տեսլականը: Ընդգծվում է, որ ՆԱՏՕ-ում Շվեդիայի ներկայությունը Միացյալ Նահանգներին և դաշնակիցներին է՛լ ավելի անվտանգ կդարձնի:
Հունգարիայի նախագահ Թամաշ Շույոկն ավելի վաղ՝ մարտի 5-ին, ստորագրել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության մասին համաձայնագրի վավերագիրը:
Մարտի 11-ին նախատեսվում է Շվեդիայի դրոշի բարձրացման արարողությունը Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի առջև: