Վարչապետն Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Գևորգ Պապոյանին, խոսել տնտեսության զարգացման հնարավորությունների և ուղղությունների մասին: Փաշինյանն անդրադարձել է նաև նախկին նախարար Վահան Քերոբյանի պաշտոնանկությանը, վստահեցրել՝ հարցի քննությունը լիարժեք օբյեկտիվ կլինի, և մենք հարցերի պատասխաններ կունենանք: Երկրի ղեկավարը հորդորել է պետությանը և ժողովրդին պատկանող միջոցների ծախսման օրինականության հետ կապված առանձնահատուկ նախանձախնդիր լինել:
Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում: