ԱՄՆ-ը խորապես մտահոգված է այն հաղորդագրություններով, որ Ադրբեջանի ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել Toplum TV անկախ լրատվամիջոցի գրասենյակում, ինչպես նաև բազմաթիվ անկախ լրագրողների և քաղաքացիական հասարակության ակտիվիստների ձերբակալությունների մասին հաղորդագրություններով։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը:
«Մենք պետք է մեր վճռական առարկությունը հայտնենք լրագրողներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և ընդդիմադիր գործիչներին ահաբեկելու, ճնշելու և պատժելու շարունակական փորձերի դեմ: Ադրբեջանին կոչ ենք անում դադարեցնելու այն մարդկանց հետապնդումները, որոնք իրականացնում են իրենց հիմնարար ազատությունները, և կոչ ենք անում ազատ արձակել բոլոր այն անձանց, ովքեր անարդարացիորեն պահվում են քաղաքական դրդապատճառներով։ Խոսքի ազատության իրականացման համար ոչ ոք չպետք է ենթարկվի ազատազրկման կամ այլ պատժի»,- ասել է Միլլերը:
Դիվանագետը վստահեցրել է, որ Ադրբեջանի պաշտոնյաների հետ դիվանագիտական մասնավոր զրույցների ընթացքում այդ մտահոգությունները բարձրաձայնվում են:
Մանրամասները՝ ռեպորտաժում: