Ես Երևանում եմ՝ հաստատելու մեր երկկողմ հարաբերությունների գերազանց մակարդակը, վերահաստատելու մեր պատրաստակամությունն ու կամեցողությունը` է՛լ ավելի խորացնելու մեր համագործակցությունը մեր ժողովուրդների միջև. սա մեր համատեղ պարտավորությունն է: Այդ մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Կիպրոսի ԱԳ ղեկավար Կոնստանտինոս Կոմբոսը:
«Սա խորապես արմատացած, պատմամշակութային կապերի վրա է հիմնված, որոնք մշակվել են մեր նախնիների, նախկին սերունդների կողմից:
Միևնույն ժամանակ մենք ունենք ընդհանուր պատմություն, պատմություն, որտեղ կա հետապնդում, հալածանք, տեղահանում, ագրեսիայի զոհեր, բռնության զոհեր, և այս ամենից մենք տառապել ենք, և մենք շարունակում ենք դիմակայել, և մենք գոյաբանական, էքզիստենցիալ սպառնալիքների ենք դիմակայել: Մենք դիմակայուն եք, և մեր երկու ժողովուրդներն էլ վերապրողներ են, և մենք շարունակում ենք աշխատել այս ուղղությամբ այլ սպառնալիքները վերացնելու»,- ասաց նա: