Մոսկվայում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կանչվել է Ռուսաստանի արտգործնախարարություն: Նրան տեղեկացրել են ամերիկյան երեք ՀԿ-ների՝ «Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ», «Մշակութային հեռանկարներ» և «Միջազգային կրթության ինստիտուտ» կազմակերպություններն «անցանկալի» հայտարարելու մասին:
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ նրանք դեսպանության աջակցությամբ իրականացնում են հակառուսական ուղղվածության ծրագրեր և նախագծեր, որոնք նպատակ ունեն հավաքագրելու «ազդեցության գործակալների»:
Գերատեսչության տվյալով՝ ընդգծվել է, որ «Ռուսաստանի Դաշնության ներքին գործերին միջամտելու փորձերի» համար ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները կարող են «անցանկալի անձ» հայտարարվել: