Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Յասին Էքրեմ Սերիմին, տեղեկացրել նրան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի ուղղությամբ ձեռնարկված վերջին քայլերի մասին:
Բայրամովը կրկին պնդել է, թե, իբր, Հայաստանը տարածքային պահանջներ ունի Ադրբեջանi նկատմամբ: Նա նշել է, թե Երևանը, իբր, պետք է «հրաժարվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հավակնություններից՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար»: