«ՏՏ ոլորտի զարգացմանը նպաստող օրենսդրությունը հրամայական է, սակայն միտված չէ ոլորտի մասնագետների կյանքը բարելավելուն կամ տնտեսության մեջ արդեն կայացած ճյուղում հավելյալ ֆինանսական ներարկումներ անելուն: Օրենքի անհրաժեշտությունը բխում է Հայաստանը բարձր տեխնոլոգիական արդյունաբերությամբ երկիր դարձնելու նպատակից»,- նշել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարն այսօր անցկացված խորհրդարանական լսումների ժամանակ: Խորհրդարանի տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալն էլ նշել է, որ ոլորտն առանձնահատուկ նշանակություն ունի երկրի համար. այն միայն իր շահերին չի ծառայում:
Մանրամասները` Անի Օհանյանի ռեպորտաժում: